
Գաղտնիության քաղաքականություն
18+ Եթե դեռ չկաք 18 տարեկան, խնդրում ենք ձեզ կանչել ձեր ծնողներին կամ օրինական խնամակալներին օգտագործման համաձայնագրի պայմաններին ծանոթանալու համար։
Խնդրում ենք Ձեզ ուշադիր կարդալ սույն Օգտագործման համաձայնագիրը, ընդունել այն ամբողջությամբ և անվերապահո- րեն հաստատել համաձայնություն պայմանների հետ։ Համաձայնությունը տալիս եք սեղմելով «Գրանցվել» կամ «Իմանալ մանրամասն» կոճակները։ Եթե դուք չկաք 18 տարեկան, սեղմելով «Մուտք» կոճակը, Դուք երաշխավորում եք, որ ստացել եք Ձեր օրինական ներկայացուցիչների համաձայնությունը՝ մեր ծառայություններից օգտվելու համար։
Ընդունելով սույն առաջարկի պայմանները, դուք անվերապահորեն երաշխավորում եք և հավատացնում եք, որ հասել եք ինքնուրույն որոշում կայացնելու տարիքի, ինչպես նաև տալիս եք սեփական տվյալները տրամադրելու համաձայնություն Chessfirst.online-ի ծառայություններում անձնական էջ բացելու համար։
Անձնական տվյալների մշակման քաղաքականություն
1․ Ընդհանուր դրույթներ։ Անձնական տվյարների մշակման սույն քաղաքականությունը կազմված է 2015 թվականի հունիսի 13-ի թիվ ЗР-49 «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ պահանջներին համապատասխան և սահմանում է ԱՁ Բորկին Օ․Օ -ի (հետագայում - Օպերատոր) կողմից անձնական տվյալների մշակման կարգը և անձնական տվյալների անվտանգությունն ապահովող միջոցները։
1․1 Անձնական տվյալների մշակման ժամանակ մարդու և քաղաքացու ազատության և իրավունքի նորմերը, այդ թվում անձնական կյանքի անձեռնամխելիությունը, անձնական և ընտանիքային գաղտնիքները, Օպերատորը իր առջև դնում է որպես կարևորագույն նպատակ և պայման։
1․2 Անձնական տվյալների մշակման նկատմամբ Օպերատորի սույն քաղաքականությունը (հետագայում - Քաղաքականություն) վերաբերվում է ամբողջ տեղեկատվությանը, որը Օպերատորը կարող է ստանալ https://chessfirst.online/ վեբ-կայքի այցելուներից։
2․ Քաղաքականության մեջ օգտագործվող հիմնական հասկացությունները 2․1․ Անձնական տվյալների ավտոմատացված մշակում - անձնական տվյալների մշակում հաշվողական տեխնիկայի միջոցների օգնությամբ;
2․2 Անձնական տվյալների արգելափակում - անձնական տվյալների մշակման ժամանակավոր դադարեցում (բացառությամբ այն դեպքերի, եթե մշակումը անհրաժեշտ է անձնական տվյալների ճշտման համար);
2․3 Վեբ-կայք - Գրաֆիկական և տեղետվական նյութերի, ինչպես նաև հաշվիչ մեքենաների ծրագրերի և տվյալների բազայի ամբողջություն, որոնք ապահովում են իրենց հասանելիությունը համացանցում https://chessfirst.online/ հասցեով;
2․4 Անձնական տվյալների տեղեկատվական համակարգ - տվյալների բազայում պահվող անձնական տվյալների և նրանց մշակումը ապահովող տեղեկատվական տեխնոլոգիաների ու տեխնիկական միջոցների ամբողջություն;
2․5 Անձնական տվյալների ապանձնավորում - գործողություն, որի հետևանքով առանց լրացուցիչ տեղեկատվության անհնարին է որոշել անձնական տվյալների պատկանելիությունը կոնկրետ Օգտատերին կամ այլ անձնական տվյալների անհատին;
2․6 Անձնական տվյալների մշակում - ցանկացած գործողություն կամ գործողությունների ամբողջություն, որը կատարվում է անձնական տվյալներով ավտոմատացված միջոցներով կամ առանց դրանց, ներառելով անձնական տվյալների հավաքագրում, գրանցում, համակարգում, կուտակում, ճշտում (թարմացում, փոփոխում), օգտագործում, փոխանցում (տարածում, տրամադրում, հասանելիություն), ապանձնավորում, արգելափակում, հեռացում, ոչնչացում;
2․7 Օպերատոր - պետական մարմին, քաղաքային մարմին, իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ինքնուրույն կամ այլոց հետ համատեղ կազմակերպում և (կամ) իրագործում է անձնական տվյալների մշակում, ինչպես նաև որոշում է անձնական տվյալների մշակման նպատակը, մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը, անձնական տվյալների հետ կատարվող գործողությունները;
2․8 Անձնական տվյալներ - ցանկացած տեղեկություն, որը ուղղա-կիորեն կամ անուղղակի վերաբերվում է https://chessfirst.online/ վեբ-կայքի Օգտատերին;
2․9 Օգտատեր - https://chessfirst.online/ վեբ-կայքի ցանկացած այցելու;
2․10 Անձնական տվյալների տրամադրում - գործողություն, որն ուղղված է որոշակի անձին կամ անձանց անձնական տվյալներ հաղորդելուն;
2․11 Անձնական տվյալների տարածում - ցանկացած գործողություն, որն ուղղված է անորոշ անձանց անձնական տվյալներ հաղորդելուն կամ անձնական տվյալներին անսահմանափակ թվով անձանց ծանոթացնելուն, այդ թվում անձնական տվյալների հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներում, տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցերում տեղադրելը կամ անձնական տվյալների հասանելիության տրամադրումը ցանկացած այլ եղանակով;
2․12 Անձնական տվյալների միջսահմանային փոխանցում - անձնական տվյալների փոխանցում օտարերկրյա պետության տարածք, օտարերկրյա պետության մարմնին, օտարերկրյա ֆիզիկական կամ օտարերկրյա իրավաբանական անձին;
2․13 Անձնական տվյալների ոչնչացում - ցանկացած գործողություն, որի արդյունքում անձնական տվյալներն անդառնալիորեն ոչնչացվում են` անձնական տվյալների տեղեկատվական համակարգում անձնական տվյալների բովանդակության հետագա վերականգնման անհնարինությամբ և (կամ) անձնական տվյալների նյութի պահպանման կրիչները ոչնչացվում են։
3․ Օպերատորը կարող է մշակել Օգտատիրոջ հետևյալ անձնական տվյալները
3․1 Ազգանուն, անուն, հայրանուն;
3․2 Էլեկտրոնային հասցեն;
3․3 Հեռախոսահամարը;
3․4 Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և վայրը;
3․5 Կայքը նաև հավաքում և մշակում է այցելուների մասին ապանձնավորված տվյալները (ներառյալ «cookie» ֆայլերը )՝ օգտագործելով ինտերնետ վիճակագրական ծառայությունները (Yandex Metrica և Google Analytics և այլն);
3․6 Վերը նշված տվյալները Քաղաքականության տեքստում այսուհետ միավորված են Անձնական տվյալներ ընդհանուր հասկացությամբ։
4․ Անձնական տվյալների մշակման նպատակները
4․1 Օգտատիրոջ անձնական տվյալների մշակման նպատակն է Օգտատիրոջը տեղեկատվություն հաղորդել էլեկտրոնային նամակների միջոցով; Օգտատիրոջը կայքում պարունակվող ծառայություններին, տեղեկատվությանը և/կամ նյութերին հասանելիություն ապահովել;
4․2 Օպերատորն իրավունք ունի նաև Օգտատիրոջը ծանուցումներ ուղարկել նոր ապրանքների և ծառայությունների, հատուկ առաջարկների և տարբեր միջոցառումների մասին: Օգտատերը միշտ կարող է հրաժարվել տեղեկատվական հաղորդագրություններ ստանալուց hello@chessfirst.ru էլեկտրոնային փոստով նամակ ուղարկելով Օպերատորին՝ «Հրաժարվել նոր ապրանքների և ծառայությունների և հատուկ առաջարկների մասին ծանուցումներից» նշումով;
4․3 Օգտատերերի ապանձնավորված տվյալները, որոնք հավաքագրվել են ինտերնետ վիճակագրության ծառայությունների միջոցով, ծառայում են կայքում Օգտատերերի գործողությունների մասին տեղեկատվության հավաքագրմանը, կայքի որակի և դրա բովանդակության բարելավմանը
5․ Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը
5․1 Օպերատորը մշակում է Օգտատիրոջ անձնական տվյալները միայն այն դեպքում, եթե դրանք լրացվում և/կամ ուղարկվում են Օգտատիրոջ կողմից ինքնուրույն՝ հատուկ ձևաթղթերի միջոցով, որոնք տեղադրված են https://chessfirst.online/ կայքում: Լրացնելով համապատասխան ձևերը և/կամ Օպերատորին ուղարկելով իր անձնական տվյալները, Օգտատերը հայտնում է իր համաձայնությունը սույն Քաղաքականության հետ;
5․2 Օպերատորը մշակում է Օգտատիրոջ մասին ապանձնավոր- ված տվյալները, եթե դա թույլատրված է Օգտատիրոջ բրաուզերի կարգավորումներում («cookie» ֆայլերի պահպանումը և JavaScript տեխնոլոգիայի օգտագործումը միացված են);
6․ Անձնական տվյալների հավաքագրման, պահպանման, փոխանցման և այլ տեսակի մշակման կարգը․ Օպերատորի կողմից մշակվող անձնական տվյալների անվտանգությունն ապահովվում է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում գործող օրենսդրության պահանջներին լիովին համապատասխան իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցառումների իրականացման միջոցով։
6․1 Օպերատորն ապահովում է անձնական տվյալների անվտանգությունը և ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ չլիազորված անձանց կողմից անձնական տվյալների հասանելիությունը կանխելու համար:
6․2 Օգտատիրոջ անձնական տվյալները երբեք և ոչ մի դեպքում չեն փոխանցվի երրորդ անձանց, բացառությամբ գործող օրենսդրության կատարման հետ կապված դեպքերի:
6․3 Եթե հայտնաբերվեն անձնական տվյալների անճշտություններ, Օգտատերը կարող է դրանք ինքնուրույն շտկել՝ ծանուցում ուղարկելով Օպերատորին hello@chessfirst.ru էլեկտրոնային հասցեով՝ «Անձնական տվյալների թարմացում» նշումով։
6․4 Անձնական տվյալների մշակման ժամկետն անսահմանափակ է: Օգտատերը կարող է ցանկացած պահի հետ վերցնել իր համաձայնությունը անձնական տվյալների մշակման վերաբերյալ՝ ծանուցում ուղարկելով Օպերատորին hello@chessfirst.ru էլեկտրոնային հասցեով՝ «Անձնական տվյալների մշակման համաձայնության հետկանչում» նշումով։
7․ Անձնական տվյալների միջսահմանային փոխանցում․
7․1 Նախքան անձնական տվյալների միջսահմանային փոխանցում իրականացնելը, օպերատորը պարտավոր է համոզված լինել, որ օտարերկրյա պետությունը, որի տարածքում նախատեսվում է իրականացնել անձնական տվյալների փոխանցումը, ապահովում է անձնական տվյալների սուբյեկտների իրավունքների հուսալի պաշտպանություն:
7․2 Անձնական տվյալների միջսահմանային փոխանցումը այն օտարերկրյա պետությունների տարածք, որոնք չեն բավարարում վերը նշված պահանջներին, կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե առկա է անձնական տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնությունը նրա անձնական տվյալների միջսահմանային փոխանցմանը և/կամ պայմանագրի կատարմանը, որի կողմ է հանդիսանում անձնական տվյալների սուբյեկտը:
8․ Եզրափակիչ դրույթներ․
8․1 Օգտատերը կարող է իր անձնական տվյալների մշակման հետ կապված ցանկացած հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալ ՝ կապվելով Օպերատորի հետ hello@chessfirst.ru էլեկտրոնային հասցեով։
8․2 Այս փաստաթղթում կարտացոլվի Օպերատորի կողմից անձնական տվյալների մշակման քաղաքականության ցանկացած փոփոխություն: Քաղաքականությունը գործում է անժամկետ, քանի դեռ այն չի փոխարինվել նոր տարբերակով:
8․3 Քաղաքականության ընթացիկ տարբերակը հասանելի է համացանցում https://chessfirst.online/policy հասցեով: