
Վերադարձի քաղաքականություն
1. Պատասխանատվություն
1.1 Չեղարկված դասերի համար Chessfirst-ի պատասխանատվությունը սահմանափակվում է դասի ժամանակը փոխելով կամ դասի համար վճարված գումարի վերադարձմամբ (պայմանագրով նախատեսված ծառայությունների հետագա օգտագործումից հրաժարվելու դեպքում):
1.2. Chessfirst-ի պատասխանատվությունը այլ դեպքերում ծառայությունների մատուցման համար սահմանափակվում է Օգտատիրոջ կողմից ընտրված և վճարված ընթացիկ փաթեթի արժեքով:
1.3. Կողմերը պատասխանատվություն չեն կրում Համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունների խախտման համար, եթե նման խախտումը եղել է հանգամանքների կամ իրադարձությունների հետևանք, որոնք խախտող կողմը ողջամտորեն չէր կարող սպասել (ֆորսմաժորային հանգամանքներ), ներառյալ ջրհեղեղները, այլ բնական աղետները, ռազմական գործողություններ, համաճարակներ, պետական մարմինների, իշխանությունների որոշումներ և գործողություններ կամ այլ իրադարձություններ: Կողմերի համար ֆորսմաժորային հանգամանքների առկայության և դրանց տևողության պատշաճ հաստատում է հանդիսանում լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը.
1.4. Chessfirst-ն իրավունք ունի հրաժարվել ծառայություններ մատուցելուց, եթե հիմնավոր հիմքեր ունի ենթադրելու, որ Օգտատերը դասի ժամանակ իրեն անպատշաճ է պահել (օրինակ՝ կոպիտ է եղել ուսուցչի նկատմամբ);
1.5. Օգտատիրոջը որպես բոնուս կամ խրախուսում լրացուցիչ դասեր տրամադրելու դեպքում, Օգտատերը չի կարող դրամական փոխհատուցում պահանջել, եթե նման լրացուցիչ դասը որևէ պատճառով չի անց կացվել, կամ եթե Օգտատերը հրաժարվում է այդպիսի դասից: Նման հավելյալ բոնուսային դասերը անցեն կացվում Օգտատիրոջ կողմից վճարված բոլոր դասերը ավարտելուց հետո:
1.6. Եթե․
1.6.1. Օգտատերը չի օգտագործել նվեր հավաստագիրը Chessfirst դասերի համար հավաստագրում նշված ժամկետում,
1.6.2. վճարումից հետո 12 (տասներկու) ամսվա ընթացքում Օգտատերը ավելի քիչ դասեր է անցել, քան իր ընտրած աբոնեմենտով նախատեսված դասերի առավելագույն քանակն է, ապա ծառայությունները համարվում են պատշաճ կերպով մատուցված, և Օգտատերը իրավունք չունի պահանջելու վերադարձնել գումարը:
2. Համաձայնագրի դադարեցում
2.1. Օգտատերը իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնել սույն Համաձայնագիրը՝ գրավոր տեղեկացնելով Chessfirst-ին Համաձայնագիրը խզելու իր մտադրության և դադարեցման պատճառների մասին: Chessfirst-ը սույն Համաձայնագրի պայմաններին համապատասխան կքննարկի Օգտատիրոջ կողմից նախկինում վճարված միջոցները Chessfirst-ի կողմից չտրամադրված ծառայությունների արժեքին համարժեք չափով վերադարձնելու հարցը՝ Chessfirst-ի կողմից վճարումների մշակման համար կատարված ծախսերը հանելու պայմանով:
2.2. Եթե որոշումը դրական է, ապա գումարի վերադարձը կկատարվի Համաձայնագրի դադարեցման օրվանից 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում: Մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ Օգտատիրոջ կողմից ներկայացվող դժգոհության հայցերը Chessfirst-ի կողմից կքննարկվի 10 օրացուցային օրվա ընթացքում: Գումարի փոխհատուցում ստանալու համար Օգտատերը լրացնում է Chessfirst-ի կողմից տրամադրված գումարի վերադարձի դիմում ձևը, ստորագրում է այն և ուղարկում է դրա էլեկտրոնային պատճենը Օգտատիրոջ ինքնությունը հաստատող փաստաթղթի առաջին էջի էլեկտրոնային պատճենի հետ միասին online@chessfirst.ru հասցեին:
Փոխանցված միջոցները վերադարձվում են ձեր բանկային հաշվին 10-30 աշխատանքային օրվա ընթացքում (ժամկետը կախված է ձեր բանկային քարտը թողարկած բանկից)։ Վերադարձնելով գումարը Օգտատերը զրկվում է իրեն տրամադրված և չօգտագործված բոնուսային դասերից։ Օգտատերը չի կարող դրամական փոխհատուցում ստանալ չօգտագործված բոնուսային դասերի համար:
2.3. Եթե Օգտատերը որոշում է վերսկսել դասերը Համաձայնագրի դադարեցումից հետո, դասերի արժեքը որոշվում է այդ պահին գործող գներին համապատասխան: Chessfirst-ն իրավունք ունի Օգտատիրոջ համար պահպանել նախկին գործող գները, եթե Chessfirst-ը դեռ չի վերադարձրել այն դասերի վճարը, որոնք չեն անցկացվել Համաձայնագրի դադարեցման պատճառով: